Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են բելառուսական ուժայինները ձերբակալում մի տղամարդու։
Սկզբում ոստիկանության աշխատակիցը մահակով հարվածում է մեքենային, կոտրում ապակին, որից հետո տարեց տղամարդը դուրս է գալիս մեքենայից ու ՕՄՕՆ-ի ներկայացուցիչների հետ հանգիստ շարժվում դեպի դեղին ավտոբուսը։ Այդ պահին ոստիկաններից մեկը մոտենում է հետևից ու սկսում է հարվածներ հասցնել նրան։
ՕՄՕՆ-ի գործողությունները վրդովմունքի ալիք են բարձրացրել համացանցում։
«Ակներև ձեռնարկ` ինչպես կորցնել ժողովրդի հարգանքն ու իրենց դեմ տրամադրել ամբողջ երկիրը», - գրել է ПулN3. տելեգրամ-ալիքը։
Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ
Կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել:
Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև
Տիխանովսկայան չի ընդունել ընտրության արդյունքներն ու Բելառուսից փախել է Լիտվա։
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը