Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության մարզերում կարճատև անձրև կտեղա, մայրաքաղաքում տեղումներ չեն գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 12-16-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մինչև արտակարգ դրության ավարտը թռիչքներ չեն լինելու. Զբոսաշրջության կոմիտե

Մայրաքաղաքում օգոստոսի 12 գիշերը կգրանցվի 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի  +32...+34 աստիճան։