Մահվան ևս 3 դեպք Հայաստանում. ամենաերիտասարդը 59 տարեկան է

Կորոնավիրուսի հետևանքով մահացած 3 պացիենտներն էլ ուղեկցող խրոնիկական հիվանդություններ են ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 3 դեպք։

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 1 կին և երկու տղամարդ։ Կինը եղել է 64 տարեկան, իսկ տղամարդիկ` 59 և 60։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 201-ով և հասել 40794–ի։

«Թանկարժեք» արտակարգ դրությունը. որքան են տուգանվել քաղաքացիները, և ինչքան է լցվել բյուջեն