Ջերմաստիճանի անկումը կշարունակվի. Գագիկ Սուրենյան

Երեկոյան ժամերին և գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20մ/վ–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik.Հայաստանում ջերմաստիճանի անկումը կշարունակվի։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

ՀՀ կառավարությունը որոշեց նորից երկարացնել արտակարգ դրության ժամկետը

«Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Երեկոյան ժամերին և գիշերը առանձին շրջաններում նաև սպասվում է անձրև և ամպրոպ»,–գրել է Սուրենյանը։

Ավելի վաղ Facebook–յան օգտատերերը կատակել էին ու խնդրել Սուրենյանին եղանակն այսպես պահել մինչև փետրվար։

Նրանց խոսքով` եթե ջերմաստիճանը նվազի, դիմակների պատճառով չեն խեղդվի։

«Թանկարժեք» արտակարգ դրությունը. որքան են տուգանվել քաղաքացիները, և ինչքան է լցվել բյուջեն

Նշենք, որ այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +32–ից +34 աստիճան։

Եվս 201 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 40794-ի