Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև. ինչ է կատարվում Մինսկում. տեսանյութ

Բելառուսի նախագահական ընտրություններից հետո բողոքներն ու անհնազանդության ակցիաները չեն դադարում, իսկ հատուկ նշանակության ջոկատը կոշտ միջոցներին է դիմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Մինսկում բախումներ են սկսվել ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինների և ցուցարարների միջև: Ինչպես տեղեկացնում է Sputnik Բելառուսը, ՕՄՈՆ -ը գրոհում է Ռոկոսովսկու պողոտայի շենքերի մուտքերը, որտեղ կարող են թաքնվել ցուցարարները։ Ընդդիմության կողմնակիցները մեծ խմբով հավաքվել էին նաև մետրոյի «Միխալովո» կայարանի մոտ, բայց նաև այնտեղից ուժայինները սկսել են ցրել նրանց:

Ցուցարարները նահանջել են և տեղափոխվել հարակից այգի, որտեղ նրանց թարմ ուժեր են միացել: Բախումներ և ձերբակալություններ են սկսվել:

Բելառուսում կարո՞ղ է կրկնվել հայաստանյան սցենարը` ընդդիմությունը ճիշտ էր, մենք սխալվեցինք

«Մագնիտ» առևտրի կենտրոնի մոտ հավաքվածներին ցրում են ռետինե փամփուշտների օգնությամբ:

Տեղեկացվում է նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցներին ձերբակալել են նաև Գրոդնո քաղաքում: Իրավապահները խոչընդոտել են որոշ լրագրողների աշխատանքը, նրանցից մեկին ծեծի են ենթարկել:

Հիշեցնենք`Բելառուսի ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո։ Նրանք համաձայն չեն արդյունքների հետ, որոնց համաձայն` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների ավելի քան 80 տոկոսը:

Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ