Արտակարգ դեպք Կոտայքում. վրաերթի են ենթարկվել ՃՈ հետաքննիչն ու 6 տղամարդիկ

Վրաերթի ենթարկվածներից երեքը 27 տարեկան են։ Բոլորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում 51-ամյա Սարգիս Շափաղաթյանը «Ford Focus-ով» վրաերթի է ենթարկել «Lexus»-ի և «Mercedes»-ի վթարի հետևանքով դեպքի վայրում գտնվող ՃՈ հետաքննիչին և 6 քաղաքացիների։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ավտովթար Քաջարան-Մեղրի ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է, տուժածներ կան

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 11-ին։ «Ford Focus»–ը նախ բախվել է ՃՏՊ–ի հետևանքով վթարված վիճակում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև վրաերթի է ենթարկել տեղում ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ, Կոտայքի մարզ բնակիչ, 27-ամյա Կառլեն Բաղյանին, Երևանի բնակիչներ, 28-ամյա Արամ Պողոսյանին, 27-ամյա Նարեկ Մելիքյանին, 28-ամյա Խաչատուր Գաբրիելյանին, 45-ամյա Էդուարդ Թովմասյանին, Աբովյան քաղաքի բնակիչ, 39-ամյա Արտակ Պողոսյանին և Նոր Գեղի գյուղի բնակիչ, 27-ամյա Տիգրան Խաչատրյանին։

«Ռազբորկա» Հրազդանի կիրճում. 10 հոգու բերման են ենթարկել

Վրաերթի ենթարկված բոլոր անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ողբերգական վթար Սիսիանում. անչափահաս երեխաներն ու նրանց ծնողները տեղում մահացել են