Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման մասին, որն առաջինն է աշխարհում։ Ռուսական պատվաստանյութն անվանել են «Սպուտնիկ V»։
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ
ՌԴ նախագահը նշել է, որ դեղամիջոցն արդյունավետ է ու կայուն իմունիտետ է ձևավորում։
Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Պուտինն ասել է նաև, որ իր դուստրերից մեկը մասնակցել է պատվաստանյութի փորձարկմանը և պատվաստվել է COVID-19-ի դեմ։ Ի՞նչ է տեղի ունեցել դստեր հետ, ո՞ւմ և ի՞նչ պայմաններում են պատվաստելու կորոնավիրուսի դեմ. ՌԴ նախագահն այդ ամենի մասին խոսել է կառավարության անդամների հետ այսօրվա խորհրդակցության ժամանակ։