Հնարավոր էսկալացիան չէինք կարող դիմավորել քնած վիճակում. Փաշինյանը և Սարգսյանը հանդիպել են

ՀՀ վարչապետն ու նախագահն աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին նախորդ ամիս ընթացող մարտական գործողությունների թեման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ կորոնավիրուսի պայմաններում համընդհանուր հրադադարի իրավիճակ ստեղծել, Հայաստանը հնարավոր էսկալացիան չէր կարող դիմավորել, այսպես ասած, քնած վիճակում: Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպման ժամանակ խոսելով հայ–ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցող մարտական գործողությունների մասին։

Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են արժեզրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը. Մինասյան

«Տավուշում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիա էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բայց կարևոր է արձանագրել, որ երկար տարիներ Ադրբեջանի ղեկավարության զարգացրած քարոզչական միֆը, թե ադրբեջանական բանակն ունի առավելություն hայոց բանակի նկատմամբ, ամբողջությամբ փլուզվեց։ Տարածաշրջանում բոլորովին նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվում»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` այդ ամենը մեծ հաշվով ամրապնդում է Հայաստանի  ավանդական դիրքորոշումը Ղարաբաղի հարցի առնչությամբ:  Իսկ այդ ավանդական դիրքորոշումը Հայաստանի բոլոր իշխանությունների ու կառավարությունների կողմից ամբողջությամբ պահվել է. Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այսինքն, ըստ Փաշինյանի, դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանի ԶՈւ–ն պատրաստ է պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանները:

Հնարավոր էսկալացիան չէինք կարող դիմավորել քնած վիճակում. Փաշինյանը և Սարգսյանը հանդիպել են

Ի պատասխան Արմեն Սարգսյանը նշել է, որ համամիտ է վարչապետի հետ` Ադրբեջանի հարձակումը որևէ մարդկային բարոյական բացատրություն չի կարող ունենալ:

Ադրբեջանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները մեկնել են Թուրքիա

«Լավ հիշում եմ. երբ 1990-ականների սկզբին դեսպան էի եվրոպական շատ երկրներում, ներառյալ ՆԱՏՕ-ում, շատ դիվանագետներ, ռազմական մասնագետներ ինձ ասում էին, որ ձեր այս պայքարն իզուր է. դուք փոքր երկիր եք, բանակ չունեք, Ադրբեջանը հսկայական բանակ ունի, աջակցություն ունի հարևան երկրից: Նույն մարդիկ մի քանի տարի անց ինձ ասում էին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը»,–ասել է նախագահը։

Սահմանամերձ Բերդավանի և Այգեպարի փողոցները հիմնանորոգվում են

Նրա խոսքով` տավուշյան դեպքերը ևս փաստեցին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը, որին հնարավոր չէ հաղթել:

Արմեն Սարգսյանը պատմել է նաև, որ օրերս է այցելել Տավուշ, եղել սահմանամերձ Չինարիում, և իրեն շատ է ուրախացրել մարդկանց ոգին։ Նրա բնութագրմամբ` մարդիկ շատ վստահ էին՝ եռանդով և լավատեսությամբ լցված, և ոչ միայն գյուղի տարիքովներն, այլ նաև փոքր երեխաները։

Նախագահն իր աջակցությունն է հայտնել կառավարությանը, անձամբ վարչապետին, պաշտպանության նախարարությանը, բանակին։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել