ՌԱԴԻՈ

Հայաստանում ընտանեկան բռնության ռիսկերի աճ կա. Հովհաննիսյանը` պատճառների մասին

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետության հարցին, ընտանեկան բռնության դրդապատճառներին։
Sputnik
Հայաստանում ընտանեկան բռնության ռիսկերի աճ կա. Հովհաննիսյանը` պատճառների մասին

Զառա Հովհաննիսյանի խոսքով` ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետության տեսանկյունից դեռ շոշափելի արդյունք չի գրանցվել, ինչին գումարվել է նաև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ընտանեկան բռնության ռիսկերի աճը և պատկան մարմիններին դիմելու հնարավորությունների նվազումը, որովհետև մարդիկ գտնվում են ավելի խոցելի վիճակում, և տնտեսական կախվածությունը բռնարարներից ավելի է մեծացել, հետևաբար ավելի է կարևորվում իրավապահ համակարգի զգոնությունը, մոտեցումների առավել կենտրոնացումը։

ՀՀ ոստիկանությունը հայտնում է` 4 օրում քանի հանցագործություն է բացահայտել

«Տարբեր երկրներում ընտանեկան վեճերը հարթելու տարբեր եղանակներ կան։ Մեր պարագայում ընտանեկան բռնության առկայության դեպքում անմիջապես միջամտում է ոստիկանությունը, սակայն որոշ երկրներում կան բազմաոլորտային խմբեր, որոնք ուղղակիորեն կարողանում են աշխատել կոնկրետ անձանց հետ, որոնք ենթարկվել են բռնության կամ հենց բռնարար են։ Այսինքն` սոցիալական աշխատանքի դերը շատ ավելի կարևոր է, քանի որ բուն մասնագիտական հմտությունների շնորհիվ ընտանիքի և առհասարակ նման բարդ դեպքերի հետ աշխատելու փորձառություն ունեն հենց սոցիալական աշխատողները, իսկ անհրաժեշտության դեպքում ներգրավվում են նաև հոգեբանները»,– Sputnik Արմենիային ասաց իրավապաշտպանը։

Հովհաննիսյանի դիտարկմամբ` միայն ոստիկանության վրա խնդիրը դնելը շատ ավելի պակասեցնում է խնդրի լուծման հնարավորությունը։ Ըստ նրա` ավանդական ընտանիքներում վաղուց ի վեր գրանցված կարծրատիպերը կոտրելու առումով վերջին տարիներին առկա է որոշակի դրական փոփոխություն, ինչի մասին է վկայում, օրինակ, կազմակերպության թեժ գծերին ուղղված զանգերի դինամիկան։

Մայրը պնդում է, որ 16-ամյա որդուն հայրն ամիսներ շարունակ սեռական բռնության է ենթարկել

Ըստ իրավապաշտպանի` մարդիկ իսկապես փորձում են դիմել եթե ոչ ոստիկանությանը, ապա գոնե մասնագիտացված ՀԿ–ներին` խորհրդատվություն, իրավական, հոգեբանական կամ սոցիալական աջակցություն ստանալու նկատառությամբ, որպեսզի պատկերացում կազմեն, թե ինչպես կարելի է լուծել իրենց խնդիրները և չմնան ընտանեկան բռնության էսկալացիայի տիրույթում։

Հիշեցնենք` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով` 2018թ.–ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր դեպքերով նաև առանց դիմողի բողոքի առկայության քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը։

Ոստիկանները երեխայի վաճառքի նոր դեպք են բացահայտել