ՌԱԴԻՈ

ԵՊՀ ռեկտորի խոսնակը հուսով է, որ նորերը չեն նմանվի նախորդներին

ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայր բուհի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։
Sputnik
ԵՊՀ ռեկտորի խոսնակը հուսով է, որ նորերը չեն նմանվի նախորդներին

Գևորգ Էմին–Տերյանը կարծում է, որ ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի` հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու գործընթացի ձգձգման պատճառը ենթադրաբար եղել է այն, որ ԿԳՄՍ նախարարությունը փնտրում էր ճանաչված մարդկանց, որովհետև կան պահանջներ, որոնք նախորդ անգամ այնքան էլ չէին բավարարվել, հետևաբար այս անգամ ավելի ուշադիր են վերաբերվել թե՛ կանոնադրությանը, թե՛ օրենքին` համապատասխան մարդկանց ներգրավելով։ Ըստ նրա` խախտումը միայն այն է, որ կազմի հետ կապված հարցը պետք է լուծվեր 30–օրյա ժամկետում, սակայն ձգձգվեց մի քանի ամիս։

Բացթողո՞ւմ, թե՞ նոր մոտեցում. «Հայոց պատմության» նոր չափորոշիչների շուրջ աղմուկը չի լռում

«Ես լիահույս եմ, որ նոր խորհուրդը կգա աշխատելու, որովհետև մենք տեսանք` նախորդ խորհուրդը, որը նոր էր կազմավորվել, նախագահի շուրթերով հնչեցրեց խոստումներ, որ ամսական լինելու էր գոնե մեկ նիստ, որ անընդհատ վերահսկողություն և կապ էր լինելու հոգաբարձուների խորհրդի, ռեկտորատի ու գիտխորհրդի միջև, սակայն խոստումները, ցավոք սրտի, ի կատար չածվեցին»,– Sputnik Արմենիային ասաց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակը։

Էմին–Տերյանը հիշեց նաև այն նիստերը, որոնց ընթացքում եղան ռեկտորի հրաժարականի պահանջներ, և նախորդ խորհուրդը չկարողացավ լուծել իր առջև ծառացած խնդիրները։ Ռեկտորի մամուլի խոսնակը հուսով է, որ հոգաբարձուների նոր կազմը չի խուսափի իր վրա դրված պատասխանատվությունից և նրա աշխատանքը չի ավարտվի միայն բյուջե հաստատելով։

Անդրադառնալով զուտ կազմին, մասնավորապես դասախոսների և ուսանողների թվաքանակի հարաբերակցությանն առնչվող հարցին` Էմին–Տերյանը նշեց, որ նոր օրենքով լիազոր մարմինը` ԿԳՄՍ նախարարությունն ունենալու է բացարձակ մեծամասնություն և թելադրելու է ամեն ինչ, իսկ ներկայիս կանոնադրության համապատասխան` հոգաբարձուների խորհուրդը քիչ թե շատ ապահովում է բուհի ինքնավարությունը, որովհետև այնտեղ համալսարանի դասախոսներն ու ուսանողները ներկայացված են մեկ քառորդական մասով։

Ըստ Էմին–Տերյանի` քննարկումներ են եղել Բարձրագույն կրթության և գիտության օրենքի նախագծի վերաբերյալ, որում որոշ դրույթներ ուղղակի խախտում են ՀՀ Սահմանադրությունը և բուհին զրկում են ինքնավարությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 9-ին հաստատեց ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի` հոգաբարձուների խորհրդի կազմը` բաղկացած 32 անդամից։

Արայիկ Հարությունյանը հայտնեց` երբ կբացվեն դպրոցները