ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կինն Instagram-ի իր բաժանորդներին ցույց է տվել՝ ինչպես է ընտանիքն ամբողջ կազմով նշել թոռնուհու տարեդարձը։
Կարապետյանի կինը սթորիզում տեսանյութ է հրապարակել, որում նրանք ինչ-որ ծովի ափին են, հունական երաժշտություն է հնչում, խոհարարները տարբեր ուտեստներ են մատուցում։ Կադրում են հայտնվել նաև Սամվել Կարապետյանն ու նրա դուստրը՝ Տաթևիկը։ Սկզբում տեսանյութը նկարահանում է հենց Էթերի Կարապետյանը, հետո հեռախոսը փոխանցում է մեկ այլ «օպերատորի» ու սկսում է պարել փոքրիկի հետ։
Օգտատերերը միացել են շնորհավորանքին։ Նրանց թվում են նաև հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովն ու պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան։
Էթերին նաև լուսանկար է հրապարակել ամուսնու հետ։ Օգտատերերը բազում հաճոյախոսություններ են ուղղել նրանց։
Որտե՞ղ է հանգստանում Սամվել Կարապետյանի ընտանիքը. նրա դուստրը լուսանկար է հրապարակել
Նշենք՝ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Նա «Տաշիր» ընկերությունների խմբի և այլ առևտրային ու արտադրական կառույցների սեփականատեր է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ` Տաթևիկը, Սարգիսն ու Կարենը։ Բոլորը նրա ղեկավարությամբ են աշխատում։ Եղբայրը՝ Կարենը, պետական գործիչ է։
Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի 200 ամենահարուստներին. Սամվել Կարապետյանը նրանց մեջ է