Դատարանը վերահաստատել է ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ կալանք կիրառելու որոշումը

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է : Նա կալանավորված է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հանրությանն առավելապես «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավորի Լևոն Սարգսյանը կալանավորված է:

Ինչպես են Լևոն Սարգսյանին` «Ալրաղացի Լյովիկին», տեղափոխել Հայաստան. տեսանյութ

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, դատարանը վերահաստատել է Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նախկին որոշումը:

ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ գործի համար կարևորագույն նշանակություն ունեցող մյուս հանգամանքները, ինչպես նաև հանցավոր արարքին առնչություն ունեցած այլ անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ դեռևս 2018 թվականին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ  ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կազմում ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ավազակության, ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվել է Հայաստան

2019թ-ի նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության և ՌԴ իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը հայտնաբերվել էր ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում և վերցվել արգելանքի:

Իսկ 2020 թվականի օգոստոսի 6-ին նա  հանձնվել է ՀՀ իրավապահներին: