Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել

Վերջին մեկ ամսվա ընթացքում ՊԵԿ-ը ՀԴՄ կանոնների խախտման ավելի շատ դեպք է գրանցել, քան 2018թ-ի հունվարից հետո իրականացրած այլ ստուգումների ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն 2020թ. հուլիսին արձանագրել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք: Ըստ ՊԵԿ-ի, սա 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է:

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

Խախտումներն արձանագրվել են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների իրականացրած հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում:

Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ ՊԵԿ-ը եզրակացնում է, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներն ավելի շատ հարկային անկարգապահություն են դրսևորել:

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Կոմիտեն զգուշացնում է, որ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, հարկ վճարողներին էլ հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար:

Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ