Շոգերը հեռանում են. եղանակի տեսություն

Վաղվանից հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է  նաև կարկուտ:

Շոգերը հեռանում են. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը օգոտոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +33-ից +35, երեկոյան՝ +29-ից +31 աստիճան:

Ի՞նչը կարող է փրկել ավիացիան․ ավիաընկերություններն անհամբեր սպասում են օգոստոսի 12-ին

Հիշեցնենք, որ օդի ջերմաստիճանի նվազման մասին երեկ գրառում էր արել նաև Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նշել էր, որ ամառային տապը կմեղմվի: Նա միաժամանակ տեղեկացրել էր, որ օգոստոսի 11-14-ին առանձին շրջաններում հատկապես երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: