Կիրակին խոստանում է արևոտ լինել. ջերմաստիճանը կհասնի +38-ի

Անձրևները Հայաստան կվերադառնան աշխատանքային օրերին։ Շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանի ամբողջ տարածքում շոգը կպահպանվի։ Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` մարզերում օգոստոսի 9-ին ու 10-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Ամենաբարձր ջերմաստիճանը օդերևութաբանները կանխատեսում են աշխատանքային շաբաթվա առաջին օրը`օգոստոսի 10–ին։ Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանն այդ օրը կհասնի +38–ի։

Կիրակին խոստանում է արևոտ լինել. ջերմաստիճանը կհասնի +38-ի

Օգոստոսի 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 20-25 մ/վ–ի: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Երևանում օգոստոսի 9-ին օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +37–ի։ Իսկ առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի մինչև +29-ից +30։ Օգոստոսի 9-13-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհին երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի