Կրակոցներ Երևանում. ոստիկանները դեպքի վայրում պարկուճներ և արնանման հետքեր են հայտնաբերել

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ և արնանման հետքեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Այսօր՝ օգոստոսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ Ռիգայի փողոցում կրակոցներ են հնչել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Ախալքալաքի անկարգությունների հետքերով. սպանության կասկածյալին ձերբակալել են. տեսանյութ

Սակայն դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են ոչ թե Ռիգայի փողոցում, այլ Արաբկիր 19 հասցեում, որտեղ իրավապահները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Լարված իրավիճակ Ախալքալաքում․ երկու հայ վիրավորվել են, չորս տուն՝ վառվել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ նշված միջադեպի հետ կապված՝ վիրավոր կամ վիրավորներ դիմե՞լ են հիվանդանոցներ, թե՞ ոչ: