«Ֆիզկուլտուրայով մեկ օր չէ, որ պետք է զբաղվել»․ Կանդելակին ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը

Թինան առողջ ապրելակերպ է քարոզում, անգամ հեղինակել է «PRO մարմին» գիրքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին իր Telegram-ալիքում տեսանյութ է տեղադրել, որում ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը։

Թինա Կանդելակին խոսել է Սաակաշվիլու հանդեպ ատելության և Սիմոնյանի հանդեպ սիրո մասին

«Օրերս մենք նշում էինք ֆիզկուլտուրայի օրը, բայց, սիրելիներս, ֆիզկուլտուրայով մեկ օր չեն զբաղվում, այլ ամբողջ կյանքում»,- ասել է հաղորդավարուհին։

Թինան առողջ ապրելակերպ է քարոզում, անգամ հեղինակել է «PRO մարմին» գիրքը։

«Հայերի հետ ուժի լեզվով խոսել հնարավոր չէ». Կանդելակիի և հայտնի հայերի կոչն Ադրբեջանին

Հիշեցնենք, որ Թինաթին Կանդելակին ծնվել է Թբիլիսիում՝ 1975 թվականի նոյեմբերին։ Ինչպես հայտնի է՝ Կանդելակիի երակներում հայի և վրացու արյուն է հոսում, մայրական կողմից նա հայուհի է, հոր կողմից՝ վրացի։ Հայրը՝ Գիվի Շալվովիչ Կանդելակին, հունական ծագումով վրացի է, մասնագիտությամբ տնտեսագետ է, մայրը` Էլվիրա Ալավերդյանը՝ բժշկուհի։ Թոշակի անցնելուց հետո ամուսիններն ապրում են Մոսկվայում։

Կանդելակին մեջբերել է Ռուբեն Վարդանյանին ու մի քանի խորհուրդ տվել