Էլ շոգ չի լինի․ Սուրենյանը խոստանում է զով և անձրևային օգոստոս

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, իսկ առանձին շրջաններում կլինեն անձրևներ։ Օգտատերերը Սուրենյանին խնդրել են գոնե մինչև փետրվար «պահել» տաքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Ամառային տապը կմեղմանա։ Լավ լուրը Facebook–ի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Սև ծովից «առատաձեռն հյուր» ունենք. Սուրենյանը հրապարակում է արել

«Զով ամառը շարունակվում է։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ին կնվազի 3-5 աստիճանով, իսկ օգոստոսի 11-14-ին առանձին շրջաններում հատկապես երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,- գրել է Սուրենյանը։

Օգտատերերը Սուրենյանին խնդրել են՝ գոնե մինչև փետրվար «պահել» տաքերը։

«Մեռանք, է՜» . Սուրենյանը հուսադրող լուր է հայտնել

«Սուրենյան ջան, սենց մինչև փետրվար պահես, էլ բան չեմ ուզում», «Էլի լավա, դիմակների տակ չենք խեղդվի, ապրեք դուք Գագիկ Սուրենյան ջան»,- գրել են նրանք։

Հիշեցնենք՝ ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ հանրապետության որոշ շրջաններում այսօր օդի ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի: