Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու

Անկարգությունների հետևանքով սպանվել է մեկ քաղաքացի։ Քաղաքն այժմ ոստիկանների խիստ վերահսկողության տակ է։
Sputnik

Համացանցում հայտնվել են բացառիկ կադրեր Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքի ծեծկռտուքից։

Ախալքալաքի անկարգությունների հետքերով. սպանության կասկածյալին ձերբակալել են. տեսանյութ

Jnews.ge կայքի Youtube-յան ալիքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու տասնյակ տղամարդիկ կանգնեցրած մեքենաների մոտ վիճում, ապա սկսում ծեծել միմյանց։ Կադրերում երևում է նաև, թե մի քանի հոգի ինչպես են մահակներով ծեծում մեկին։

Լարված իրավիճակ Ախալքալաքում․ զանգվածային բախումների հետևանքով երկու հայ վիրավորվել են

Նշենք, որ Ախալքալաքի անկարգությունների հետևանքով սպանվել է մեկ քաղաքացի։ Քննության տվյալներով՝ պատճառը վեճն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպի ժամանակ 37-ամյա Ա.Գ.–ն ենթադրաբար կրակել է 27-ամյա Վ.Մ.ին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Սպանության կասկածյալին ձերբակալել են։ Քաղաքն այժմ ոստիկանների խիստ վերահսկողության տակ է։