Ախալքալաքի անկարգությունների հետքերով. սպանության կասկածյալին ձերբակալել են. տեսանյութ

Հետաքննության ընթացքում Վրաստանի ոստիկանությունը հայտնաբերել է  կանխամտածված սպանության մեջ կասկածվող 27-ամյա տղամարդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Վրաստանի ոստիկանության աշխատակիցները հայաբնակ Սամցխե–Ջավախքի շրջանում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է նախօրեին կատարված սպանության մեջ:

Լարված իրավիճակ Ախալքալաքում․ զանգվածային բախումների հետևանքով երկու հայ վիրավորվել են

Նախօրեին Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքում  (Սամցխե–Ջավախքի շրջան) ծեծկռտուք էր տեղի ունեցել երիտասարդների միջև, որի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Դրանից հետո քաղաքում բախումներ են սկսվել։ Տղամարդկանց ամբոխը սկսել է կոտրել հյուրանոցի դռներն ու պատուհանները, այնուհետև այրել հյուրանոցի սեփականատիրոջ տունը։ Ընդհանուր առմամբ այրվել է 4 տուն։

Ինչպես այսօր հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ հետաքննություն է ընթանում կանխամտածված սպանություն, ապօրինի զենք պահելու և ուժ կիրառելու հոդվածներով։

Քննության տվյալներով՝ պատճառը վեճն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպի ժամանակ 37 տարեկան Ա.Գ.–ն ենթադրաբար կրակել է 27-ամյա Վ.Մ.ին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Ախալքալաքի անկարգությունների հետքերով. սպանության կասկածյալին ձերբակալել են. տեսանյութ

Մի քանի ժամ անց ոստիկանությունը ձերբակալել է սպանության մեջ կասկածվող Ա.Գ.–ին։