Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 20 միլիոնին. նոր տվյալներ

ԱՄՆ–ն, Բրազիլիան և Հնդկաստանը դեռ շարունակում են առաջատարը մնալ կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով։ Չինաստանը, որտեղ անցած տարի առաջին անգամ հայտնաբերվեց COVID-19–ի բռնկումը, այժմ արդեն 30-րդ հորիզոնականում է։ Հայաստանը զբաղեցնում է «հակավարկանիշի» 52-րդ տեղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հատել է 19.8 մլն–ի շեմը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 225-ով և հասել 40 410-ի

Օգոստոսի 9-ի դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուս է հաստատվել  19 811 790 մարդու մոտ։ Համավարակի զոհ է դարձել 729 661–ը։

Վարակի տարածման ցուցանիշներով առաջին եռյակում են ԱՄՆ–ն, Բրազիլիան և Հնդկաստանը։

Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 5 150 060 մարդու մոտ։ Մահվան ելքով դեպքերի թիվը` 165 074 է։

Երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ COVID-19 է ախտորոշվել 3 013 369 մարդու մոտ։ Մահվան ելքերը` 100 543–ն են։

Հնդկաստանը 3-րդ հորիզոնականում է՝ 2 156 443  վարակակիրներով։ COVID-19–ի բարդացումներից մահացել է 43 488 մարդ է մահացել։

Վերջին մեկ օրում ՀՀ-ում 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. ամենաերիտասարդը 54–ամյա կին է

Ռուսաստանը, որն ավելի վաղ առաջին եռյակում էր, հայտնվել է չորրորդ հորիզոնականում։ Այստեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերը 882 347–ն են, մահերը` 14 854–ը։

Առաջին տասնյակում են նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մեքսիկան, Պերուն, Կոլումբիան, Չիլին և Իսպանիան։

Չինաստանը, որտեղ կորոնավիրուսն առաջինն էր հայտնաբերվել, այժմ 30-րդ հորիզոնականում է։ Հայաստանն այդ «հակավարկանիշում» զբաղեցնում է 52-րդ տեղը։

ՀՀ հոգեկան առողջության կենտրոններից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսով 25 թաքնված հիվանդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում: