Սիրուն Մինասը գիտի` ինչու է Երևանում խինկալին ավելի համեղ, քան Թբիլիսիում. լուսանկար

Չի բացառվում` հաջորդ անգամ Սիրունը ստուգի, թե որտեղ են ամենահամեղ աջարական խաչապուրին թխում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը կարծում է, որ վրացական խինկալին Երևանում ավելի համեղ է, քան Թբիլիսիում։

«Ինձ համար Երևանում խինկալիներն ավելի համեղ են, քան Թբիլիսիիում... Երևի մեր ջրից է»,- Instagram-ի իր էջում գրել է Սիրունն ու սիրուն լուսանկար հրապարակել։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է նա ախորժակով խինկալի ուտում և դա անում է, ինչպես ասում են, ճիշտ, ավանդական ձևով՝ ոչ թե դանակ–պատառաքաղով, այլ ձեռքով։

Սիրունի հետևորդներից շատերն են համաձայնել նրա հետ։ Իսկ մեկն էլ նույնիսկ հավելել է, թե մեզ մոտ աջարական խաչապուրին էլ է ավելի համեղ, քան հարևան երկրում։ Միգուցե հաջորդ անգամ Սիրունի «գաստրոնոմիկ փորձաքննությունը» հենց աջարական խաչապուրու վերաբերյալ լինի։

Հիշեցնենք՝ Սիրուն Մինասը հուլիսի 14-ին լույս աշխարհ բերեց առաջնեկին։

Սիրուն Մինասն ու Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին։

Սիրուն Մինասի հայրն անգլիական արմատներով հայ է, ծնվել ու մեծացել է Հնդկաստանում, մայրը նիգերիացի է։ Հենց այդ խառնուրդի շնորհիվ է, որ նա այսքան էկզոտիկ ու չափազանց գրավիչ արտաքին ունի։

Բժշկուհին աչքի է ընկնում նաև հումորի զգացումով։ Նա հայտնի է դարձել հայկական հեռուստատեսությամբ «Stand Up» շոուի ելույթների շնորհիվ, մասնակցում է «Woman’s Club» հումորային ծրագրին։ Ի դեպ, նրա ամուսինը՝ Ռաֆայել Վարդանյանը, նույնպես բժիշկ է։

Gucci–ի հայ մոդելը դարձել է հայրենական դիզայների նոր հավաքածուի դեմքը