Լավագույնն ենք մաղթում Արմենին. հայ հարձակվողը կխաղա Սլովակիայի Պրեմիեր լիգայում

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողը պաշտպանելու է սլովակական «Նիտրա» ակումբի գույները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի հարձակվող, «Լեգալ Սպորտ» ֆուտբոլային գործակալության անդամ Արմեն Հովհաննիսյանը կարիերան կշարունակի Սլովակիայի առաջնության բարձրագույն լիգայում։ Տեղեկությունը հրապարակվել է «Լեգալ Սպորտի» Facebook-յան էջում։

Հովհաննիսյանը կխաղա «Նիտրա» ակումբի կազմում։

Ֆանտաստիկ մեկնարկ, ցավոտ հիասթափություն. ինչու է 33–ամյա «ոսկե տղան» հեռանում խաղադաշտից

«Լավագույնն ենք մաղթում Արմենին և ցանկանում նորանոր հաջողություններ։ Дерзай, Արմ ջան», - նշված է գործակալության էջում։

«Լեգալ Սպորտը» վստահ է, որ ֆուտբոլիստը հերթական ձեռքբերումները կգրանցի, ինչը նաև մեծապես կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը։

Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում