Երևանի Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհին երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ փոփոխության նպատակը ճանապարհային երթևեկության բարելավումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. 2020 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Փոփոխության արդյունքում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող «Նյու-Ջերսի» տիպի պահպանապատի վերջնամասի հատվածում կկազմակերպվի երկկողմանի հետադարձի տեղ։

Վթար Երևան–Երասխ ճանապարհին. կինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, կա 8 տուժած

Փոփոխության նպատակը ճանապարհային երթևեկության բարելավումն է։

«Քույրիկ ջան, ոնց որ հոգեբան լինես». արցունքաբեր գազով «զինված» տաքսու վարորդ Թամարան