Բեյրութը փոթորկվել է․ կադրեր Լիբանանի մայրաքաղաքի բողոքի ակցիաներից

Լիբանանի մայրաքաղաքում, որը դեռ ուշքի չի եկել հզոր պայթյունից, քաղաքական կրքեր են բորբոքվում։
Sputnik

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` Լիբանանի կառավարության հրաժարականի ու երկրում հանրաքվե անցկացնելու պահանջով։ Հակաիշխանական հանրահավաքը զանգվածային անկարգության է վերածվել։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ու փորձել են մարդկանց հեռու պահել խորհրդարանի շենքից։ Հանրահավաքի մասնակիցները քարեր են նետել նրանց վրա։

Ավելի ուշ ցույցի մասնակիցները գրոհել են Լիբանանի արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունների շենքերը։ Անկարգությունների հետևանքով 172 մարդ է տուժել, նրանցից 55-ը հոսպիտալացվել են։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստովանել է, որ նյութը պատշաճ ձևով չի պահվել։ 

Լիբանանի նախագահ Միշել Աունը հրաժարվել է միջազգային հետաքննությունից։ Հայտնի է, որ Բեյրութի նավահանգստի ու մաքսատան աշխատակազմից մոտ քսան մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ ղեկավարները։