Առեղծվածային դեպք Գեղարքունիքում. հանգստյան գոտում երիտասարդ տղայի դիակ է հայտնաբերվել

26–ամյա տղայի քթի ու բերանի շրջանում արյան հետքեր են եղել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում` «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտում, 26–ամյա տղայի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դժբախտ դեպք Արարատի մարզում. հոսանքահարված տղամարդու դին իջեցրել են հենասյան վրայից

Ըստ կայքի՝ օգոստոսի 6-ին` ժամը 07:25-ին, ոստիկանության Սևանի բաժինը «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտի և այնտեղ երիտասարդ տղայի դի է հայտնաբերել:

Քրոջը գլխատել է սրված երկաթով. ՔԿ–ն սահմռկեցուցիչ դեպքի մանրամասներն է հայտնում

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հանգստյան գոտում գտնվող տնակներից մեկում եղել է Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Գաբրիել Հ.-ի դին՝ քթի և բերանի շրջանում արյան հետքերով:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դժբախտ դեպք «Առինջ մոլի» մոտակայքում. 30-ամյա երիտասարդը նետվել է կամրջից