Ցերեկային ժամերին արևի տակ մնալը վտանգավոր է. եղանակի տեսություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 8-10-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-12-ի առանձին շրջաններում կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Ցերեկային ժամերին արևի տակ մնալը վտանգավոր է. եղանակի տեսություն

 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: 

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 11-12-ը նույնքան կնվազի:

Երևանում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +33-ից +35, երեկոյան՝ +28-ից +30 աստիճան տաքություն:

Երևանը հումանիտար օգնություն կուղարկի Բեյրութ. հայտնի է` երբ կմեկնի 1–ին ինքնաթիռը