Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Պատվաստումից առաջ մարդը ջերմություն չպետք է ունենա։ Բացի այդ, պատվաստումից պետք է հրաժարվել ալերգիայի առկայության դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Spunik. Կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուն նախապատրաստվող մարդը պետք է լավ ինքնազգացողություն ունենա։ Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ասել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի պոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը։

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ

Նրա խոսքով` պատվաստումից առաջ մարդը չպետք է ունենա բարձր ջերմություն։ Բացի այդ, պատվաստումից պետք է հրաժարվել ալերգիայի առկայության դեպքում։

«Եթե պացիենտը գիտի, որ նման պատվաստումներն իր մոտ բարդացումներ են առաջացնում, նա պետք է հայտնի այդ մասին և, ամեն դեպքում, զերծ մնա պատվաստումից»,–ասել է գիտնականը։

Ալտշտեյնի խոսքով` այլ հակացուցումներ չկան նույնիսկ տարեց մարդկանց համար։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա