Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ

Պատվաստանյութի փորձարկումներին 38 կամավոր է մասնակցել, արդյունքում բոլորի մոտ վարակի դեմ իմունիտետ է ձևավորվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik.Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից, առաջին հերթին կներարկվի երկրի բուժաշխատողներին ու տարեց մարդկանց։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Օլեգ Գրիդնևը։

Ռուսաստանում հայտնել են COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման 3–րդ փուլի կամավորների թիվը

«Գամալեայի կենտրոնի մշակած պատվաստանյութի գրանցումը տեղի կունենա օգոստոսի 12-ին։ Այժմ վերջին՝ երրորդ փուլն է ընթանում։ Դրա փորձարկումներն են իրականացվում, դա շատ կարևոր է։ Մենք պետք է հասկանանք, որ պատվաստանյութը պետք է անվտանգ լինի։ Նախևառաջ կպատվաստվեն բուժաշխատողներն ու տարեց մարդիկ», - լրագրողներին ասել է Գրիդնևը Ուֆայում ուռուցքաբանական կենտրոնի բացման ժամանակ։

Նա նշել է, որ պատվաստանյութի արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել, երբ պոպուլյացիոն իմունիտետ ձևավորվի։

Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնում մշակված պատվաստանյութի փորձարկումները Սևչևի համալսարանում սկսվել են հուլիսի 18-ին։

Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

38 կամավորի մասնակցությամբ հետազոտության ընթացքում պատվաստանյութի անվտանգությունը հաստատվել է։ Նշվում էր, որ պատվաստանյութի փորձարկումների բոլոր մասնակիցների մոտ վարակի դեմ իմունիտետ է ձևավորվել։ Կամավորների առաջին խմբին դուրս են գրել հուլիսի 15-ին, երկրորդ խմբին՝ 20-ին։

Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը