Դժբախտ դեպք Արարատի մարզում. հոսանքահարված տղամարդու դին իջեցրել են հենասյան վրայից

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հոսանքահարումից մահացած տղամարդը 45-տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի- Sputnik. Ժամեր առաջ դժբախտ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Ոսկետափ գյուղում։ Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության` ժամը 11։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում՝ էլեկտրական սյան վրա, հոսանքահարված քաղաքացի կա։

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեպքի վայրում փրկարարները պարզել են, որ Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու թիվ 118 հասցեում գտնվող էլեկտրական ենթակայանի մոտ՝ էլեկտրական հենասյան վրա, հոսանքահարվել է 45-ամյա Համլետ Հ․-ն։

Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են քաղաքացու դին:

Քրոջը գլխատել է սրված երկաթով. ՔԿ–ն սահմռկեցուցիչ դեպքի մանրամասներն է հայտնում