Ամառն աստիճանաբար կվերականգնի իր իրավունքները. եղանակի տեսություն

ԱԻՆ–ից զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 9-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Ամառն աստիճանաբար կվերականգնի իր իրավունքները. եղանակի տեսություն

Երևան քաղաքում օգոստոսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԱԻՆ–ից զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է սպասվում:

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: 

Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է զգոն լինել