ՌԴ դեսպանը շնորհակալ է գործարարներին ու անհատներին՝ մեր հայրենակիցներին օգնելու համար

Նա ընդգծել է, որ միհամուռ ջանքերով համավարակի այս օրերին հնարավորություն ստեղծվեց բազմաթիվ ՀՀ քաղաքացիների խնդիրներ կարգավորել և օգնության ձեռք մեկնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն այսօր հանդիպում է ունեցել մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ։ Դեսպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նրանք այն մարդիկ են, որոնք աջակցություն են ցուցաբերել կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված մեր համաքաղաքացիներին և հայրենակիցներին։

Իրավիճակն ինչ–որ առումով պայթյունավտանգ է. Տողանյանը թախանձագին խնդրանքով դիմել է հայերին

«ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին, ինչպես նաև ՌԴ տարբեր մարզերում բնակվող բոլոր այն անհատներին, որոնք համավարակով պայմանավորված իրավիճակում արձագանքել են դեսպանության կոչին ու իրենց աջակցությունն են ցուցաբերել մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորման, հյուրատներում ժամանակավոր կացության, սննդի ապահովման և մի շարք այլ հարցերում»,- նշված է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։

Դեսպան Տողանյանն ընդգծել է, որ միահամուռ ջանքերով հնարավոր է դարձել կարգավորել բազմաթիվ քաղաքացիների խնդիրներ։

Դեսպան Տողանյանը դիմել է Ռուսաստանում բնակվող հայաստանցիներին

Դեսպանությունը տեղեկացնում է, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերած խմբերի, կառույցների և անհատների հետ հանդիպումները լինելու են շարունակական։