ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի- Sputnik.Հայաստանում ռուսաստանցի խոշոր գործարար է ձերբակալվել։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին Էջմիածնում հայտնաբերել են 57-ամյա մի տղամարդու։
Ինչպես են Լևոն Սարգսյանին` «Ալրաղացի Լյովիկին», տեղափոխել Հայաստան. տեսանյութ
«Ռուսաստանում գործող խոշոր ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը 2019 թվականից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 995 միլիոն 430 հազար ռուբլուց ավելի հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք»,- նշված է հաղորդագրության մեջ։
57-ամյա գործարարը ձերբակալված է։