ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik․ Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի արևմուտքում գտնվող Հաջիգաբուլի շրջանով անցնող գազատարում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Նախնական տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի պետական АР (SOCAR) նավթային ընկերությանը պատկանող գազատար գծի վրա։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության հրշեջ պահպանության ստորաբաժանումները:
SOCAR-ի գազատարի վթարվելու մասին տեղեկությունը ընկերությունը հաստատել է։ Ինչպես Trend-ին հայտնել է SOCAR-ի միջոցառումների կազմակերպման և հանրության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը՝ այն պետական նավթային ընկերության գլխավոր գազատարներից մեկն է:
Ինտերպոլը փորձագետներ կուղարկի Լիբանան՝ Բեյրութի պայթյունը հետաքննելու համար
«Ենթադրվում է՝ դա այն գազատարն էր, որը կապված է «Գալմազ» ստորգետնյա պահեստարանի հետ։ Պայթյունը տեղի է ունեցել բնակավայրերից հեռու գտնվող տեղանքում։ Ուստի այնտեղ բնակչության համար վտանգ չկա, տուժածներ ևս չկան»,- ասել է Ահմեդովը։
Ջորջ և Ամալ Քլունիները 100 հազար դոլար կհատկացնեն Բեյրութի բնակիչներին
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ գազի հոսքը դեպի գազամուղ դադարեցված է։ Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ։
Ահմեդովի վարկածով՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ կոռոզիան, որը հանգեցրել է գազի արտահոսքի: