Ուսումնական տարին վերսկսելու 3 սցենար է քննարկվել. ԿԳՄՍՆ

Ուսումնական տարին վերսկսելու վերջնական ծրագիրը հանրությանը կներկայացվի օգոստոսի 10-ից հետո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Պարետատանը քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ, խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ վերջին տարբերակի` այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ։

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ ամսով

Հանրակրթական հաստատություններն ու բուհերը վերաբացելու տարբերակները քննարկվել են պարետատան` օգոստոսի 5-ին կայացած նիստում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 12-ի երեկոյան որոշվեց հաջորդ օրվանից հետաձգել դասերը։
Ուսումնական կենտրոններն անցան հեռավար ուսուցման։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 39 819-ի։