Հայտնի է Ռազմական ոստիկանության նոր պետի անունը. նախագահը հրամանագիր է ստորագրել

Ռազմական ոստիկանության նոր պետը նախկինում զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակվել Աշոտ Զաքարյանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից

Ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել 2020 թվականի փետրվարից՝ երկրի զինված ուժերում ոչ մարտական կորուստների մի շարք դեպքերի ֆոնին գերատեսչության նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանի աշխատանքից ազատվելուց հետո:

Տարեսկզբին ԶՈւ շարքերում ոչ մարտական պայմաններում մահացել էր ավելի քան մեկ տասնյակ զինծառայող:

Նշենք, որ 2015թ–ի մարտի 30-ին Աշոտ Զաքարյանը նշանակվել էր Սիսիանի ռազմական ոստիկանության պետ:

Նախկինում զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։ Գնդապետ է:

ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը` գեներալ-մայոր. ՀՀ նախագահը կոչումներ է շնորհել