ՀՔԾ–ն հաստատեց. Ռոբերտ Նազարյանին ձերբակալել են

Թե ինչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել նախկին պաշտոնյան, քննչական մարմինն առայժմ չի մեկնաբանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից։

Սենսացիոն բացահայտում. «գլխավոր դերերում» են «Վեոլիա ջուրն» ու Ռոբերտ Նազարյանը

Թե ինչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել նախկին պաշտոնյան, քննչական մարմինն առայժմ չի մեկնաբանում։

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահաջել են ցուցմունք տալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել իր դեմ քրեական հետապնդումը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Նազարյանը հրաժարվել է դա անել, պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում և ինքը չի կարող ստորագրել դրա տակ, ինչից հետո էլ նրան ձերբակալել են:

Ըստ թերթի` Նազարյանից այս պահին ճնշումների միջոցով փորձում են ցուցմունք կորզել:

Ռոբերտ Նազարյանը հերքում է. «Վեոլիա ջուրը» կաշառք չի տվել