Հայտնի է առաջիկայում Երևանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ կազմակերպվող չվերթերի ժամանակացույցը

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հրապարակել է օգոստոսյան չվերթների ժամանակացույցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik.Հայաստանում ՌԴ դեսպանատունը հրապարակել է Երևանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ առաջիկայում կազմակերպվող չվերթերի ժամանակացույցը։

«Թռիչքներից օգտվելու իրավունք կունենան միայն ՌԴ–ում բնակության իրավունք ունեցող անձինք»,– նշված է Facebook–ում դեսպանատան պաշտոնական էջում։

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

Առաջիկա օրերի ընթացքում կազմակերպվող չվերթերը հետևյալն են՝ օգոստոսի 11–ին, 18-ին ու 25-ին` Երևան–Մոսկվա` տեղական ժամանակով 16:25–ին, օգոստոսի 15-ին` Երևան– Մինվոդի։ Այս չվերթի ժամանակը դեռ ճշտվում է։

Նշենք, որ օգոստոսի 6-ի տվյալներով՝ Հայաստանից ընդհանուր առմամբ ՌԴ է մեկնել 3692 անձ։

Դեսպանատունը վստահեցնում է, որ ՌԴ քաղաքացիներին երկիր վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։