Գյումրի-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 23-ամյա զինծառայող է մահացել

Հիվանդանոց են տեղափոխվել ևս երեք երիտասարդներ, որոնցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Գյումրի-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածը զինծառայող է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 6-ին, ժամը 06։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնn ահազանգ է ստացել, որ Լուսաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ուժանիս համայնքի 28-ամյա ղեկավարը վթարի է ենթարկվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով 23-ամյա Սպարտակ Ա․-ն տեղում մահացել է, իսկ 22- ամյա Ալբերտ Ս․-ն, 29-ամյա Արտուշ Ն․-ն և 31-ամյա Մանուկ Մ․-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ։ 

Ողբերգական վթար Լոռիում. երիտասարդ եղբայրներից մեկը մահացել է

Բժիշկները Մանուկ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: