ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը կմեկնի Բեյրութ

Հատուկ թռիչքն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա շաբաթ օրը։ Թե ինչ ինքնաթիռով` դեռ քննարկման փուլում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարության հերթական նիստն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց Լիբանանի բարեկամ ժողովրդին ցավակցության ու սփոփանքի խոսքերով։

Մոմավառություն Երևանում՝ ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի

«ՀՀ կառավարության անունից ուզում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին ու շուտափույթ ապաքինում հայտնել վիրավորներին»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանը Լիբանանին օգնելու իր պատրաստակամությունն է հայտնել` Բեյրութին պատուհասած ողբերգության հետևանքները վերացնելու հարցում։

Վարչապետը հայտնեց, որ բացի պետական աջակցությունից ՀՀ ԿԲ–ում հատուկ հաշվեհամար է բացվել նաև անհատական օգնությունների առցանց փոխանցումների համար։

«Ասեմ նաև, որ այսօր քննարկեցինք և որոշեցինք, որ ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը առաջիկա մեր ինքնաթիռով կմեկնի Բեյրութ` տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու համար»,– հավելեց Փաշինյանը։

Վերջին 40 տարվա ցնցումներից այդքան վնաս չէինք կրել, ինչքան այս պայթյունից․ Հավաթյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ հատուկ թռիչքն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա շաբաթ օրը։ Թե ինչ ինքնաթիռով` դեռ քննարկման փուլում է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 5-ին հեռախոսազրույց էր ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Վարչապետը հայտնել էր, որ Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում, և դրա արդյունքում ըստ անհրաժեշտության Հայաստանի կառավարությունը Լիբանանին օժանդակելու որոշումներ կկայացնի:

Սերժ Սարգսյանը զրուցել է Արամ Ա կաթողիկոսի հետ և խոստացել աջակցել բեյրութցիներին

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայ կա, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։

Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա: