Երևանում կորած 17-ամյա աղջկան գտել են

Աղջիկը հայտնաբերվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ։ Նա ասել է, թե որտեղ է եղել չորս օրվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Երևանում կորած 17-ամյա Աննա Սիմոնյանը հայտնաբերվել է Անդրանիկի փողոցում գտնվող այգում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Աղջիկը որպես անհետ կորած որոնվում էր հուլիսի 31-ից։  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա հայտնաբերվել է օգոստոսի 4-ին` ժամը 20.15-ին։

Նա ներկայացվել է բաժին և բացատրություն տվել, որ այս ընթացքում շրջել է Երևանի տարբեր վարչական շրջաններում և իր հետ ոչինչ չի պատահել:

Չկա չարիք առանց բարիքի. ինչու են Հայաստանում համավարակից հետո սկսել քիչ ամուսնալուծվել