Բեյրութի պայթյունի հետևանքով 5 հայ է մահացել. Դելիա Փափազյանը 2 երեխաների մայր էր

Սարսափելի պայթյունի հետևանքով մահացած հայերի վերաբերյալ նոր տեղեկություններ են հրապարակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բեյրութի պայթյունի զոհ է դարձել նաև Դելիա Փափազյանը։ Տեղեկությունը հայտնում է «Արևելքը»` նշելով, որ նա պայթյունի հետևանքով մահացած 5-րդ հայն է։

«Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում»,– գրում է կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, ևս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները: Ազգությամբ հայ է նաև զոհերից Ալինա Զաբրին:

Բեյրութի պայթյունից հետո շատ հայեր ուզում են տեղափոխվել Հայաստան. պատգամավոր

Օգոստոսի 4-ին Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել նավահանգստի շրջանում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 4 հազարի: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հանձնարարել է հետաքննել պայթյունի պատճառները և 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Նշենք, որ պայթյունից հետո հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով։ Վնասվել են հայկական թաղամասերը, այդ թվում՝ Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Հայտնի է նաև, որ վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը։ Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

Առաջին րոպեներին կարծեցինք՝ ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյանը՝ Բեյրութի պայթյունի մասին