Օդի ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի. եղանակի տեսություն

Ըստ կանխատեսումների՝ այս շաբաթ ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արմավիրի, Արարատի մարզերում և Վայոց Ձորի նախալեռներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-9-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Ըստ կանխատեսումների՝ այս շաբաթ ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի օգոստոսի 9-ին. Արմավիրի, Արարատի մարզերում և Վայոց Ձորի նախալեռներում այն կհասնի մինչև +39 աստիճանի:

Օդի ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի. եղանակի տեսություն

Երևանում այսօր ցերեկային ժամերին  կլինի +32-ից +34, երեկոյան՝ +25-ից +27 աստիճան տաքություն: 

«Դա իր սեփականությունն է, մենք ոչինչ չենք կարող անել». Մարությանը` Մաշտոցի պուրակի մասին