Կորոնավիրուսի յուրաքանչյուր 100 դեպքը նշանակում է 2 մահ. Արսեն Թորոսյան

Онлайн-брифинг по итогам заседания комендатуры (5 августа 2020). Еревaн
ՀՀ Առողջապահության նախարարը հայտնել է, որ կորոնավիրուսով զբաղվող 5 հիվանդանոց արդեն անցել են իրենց հիմնական աշխատանքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի- Sputnik.Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսով հիվանդ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը տատանվում է 350-ի սահմանում: Այս մասին այսօր ՀՀ պարետատան նիստի ավարտին կայացած ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արեն Թորոսյանը` նշելով, որ 300 քաղաքացի գտնվում են ծանր, 68-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից 24-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

Люди в масках проходят мимо выставленных на продажу картин в Ереванском вернисаже (19 июля 2020). Еревaн
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ ամսով

«Եթե կհիշեք, ես այդ մասին միշտ ասում եմ, մեր ամենավատ օրերին մեր ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը 650-ի էր հասնում»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ նվազում է գրանցվել նաև կորոնավիրուսից մահացության ցուցանիշում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր 100 նոր դեպքը նշանակում է մոտ 2 մահ՝ անկախ այն բանից, թե որքան լավ բուժում կստանան այդ հիվանդները:

«Հետևաբար, հիվանդությունների ցածր թիվը նշանակելու է նաև ցածր թվով մահեր, և մենք հույս ունենք, որ այդ թիվն, ի վերջո, կհասնի զրոյի»,- հավելեց Թորոսյանը:

Կորոնավիրուսային իրավիճակը բարելավվում է, բայց վատ լուրեր կան

Նախարարը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի բուժման մեջ ներգրավված 20 հիվանդանոցների փոխարեն այս պահին աշխատում են 15-ը, մյուսներն անցել են իրենց հիմնական պրոֆիլայիին աշխատանքին: Նախատեսվում է, որ ևս 2-ն շուտով կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին:

Ըստ Թորոսյանի՝ կառավարության նպատակն է Հայաստանում ունենալ մի փոքր բաժանմունք, որը կզբաղվի փոքր թվով կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ: