Սպանություն Լոռու մարզում. «Բիոնիկի» պահակի դին հայտնաբերել է կինը

Դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում հայտնաբերվել է վնասվածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Երեկ՝ օգոստոսի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Սահմռկեցուցիչ սպանություն Երևանում. եղբայրը գլխատել է քրոջը

Ժամը 23։05-ի սահմաններում Վանաձորի շտապօգնութան կայանից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դարպաս գյուղի Գործարանային փողոցի թիվ 1 հասցե, որտեղ տղամարդու դի է հայտնաբերվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Աշոտ Հակոբյանն էր, և որ նույն օրը` ժամը 20։40-ի սահմաններում, 57-ամյա Անահիտ Եղիազարյանը սպանության վայրում՝ «Բիոնիկ» ՍՊԸ-ին պատկանող բլոկի արտադրամասի տարածքում գտնվող շինության 2-րդ հարկում, հայտնաբերել է Ա. Հակոբյանի դին։

Եղբայրը նախ խեղդել, ապա գլխատել է քրոջը․ Երևանում կատարված սարսափելի սպանության հետքերով

Դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում հայտնաբերվել է վնասվածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված ՍՊԸ-ում՝ որպես պահակ, իսկ Ա. Եղիազարյանը նրա կինն է։

Հայտնի ռեփերի սպանությանը միայն կինը չէ, որ մասնակից է եղել. մանրամասներ են հայտնի դարձել