Արարատի մարզում մեծածավալ ճանապարhաշինություն է ընթանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված հերթական տեսանյութը Արարատի մարզում կատարվող շինարարական աշխատանքների մասին է։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից։ Այն այս անգամ Արարատի մարզում կատարվող աշխատանքների մասին է։ Տեսանյութում երևում է` ինչպես են վերանորոգում Երևան–Արտաշատ–Այգևան հանրապետական նշանակության ճանապարհը։ 

Նշենք, որ ծրագրի արժեքը 1 մլրդ 41 մլն դրամ է։ Ճանապարհի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարի։

Հավելենք, որ Երևան–Արտաշատ–Այգևան ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 25–30 տարի առաջ։

Մարզում սուբվենցիոն ծրագրով նորոգվում են նաև Այնթապ համայնքի փողոցները, Երասխի դպրոցի մասնաշենքերից մեկն էլ վերակառուցվում է որպես մանկապարտեզ։ Այնտեղ հաճախելու է 20 երեխա։ Ծրագիր արժեքը 116 մլն դրամ է։

Փաշինյանը հրապարակել է սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհին նկարահանված տեսանյութը