Խնդրում եմ, մի՛ կրակեք ինձ վրա. Ֆլոյդի մահացու ձերբակալումից նոր տեսանյութ է հրապարակվել

Կադրերում հստակ երևում է՝ ինչպես է սպաներից մեկն ատրճանակը դրել Ջորջի գլխին։ Մյուսն այդ պահին մեքենայի անվադողերի արանքից քար է հանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Մինեապոլիսում սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվանը հանգեցրած ձերբակալման նոր ցնցող կադրերը համացանցում են հայտնվել։ Daily Mail պարբերականը հրապարակել է կադրերը ոստիկանության սպաներ Թոմաս Լեյնի ու Ալեքս Քուենգի համազգեստին ամրացրած տեսախցիկներից։

«Արսենալի» ֆուտբոլիստները ծնկի են իջել` ի հիշատակ Ջորջ Ֆլոյդի. լուսանկար

Ակնհայտ է, որ Ֆլոյդը չի փորձում փախչել կամ դիմադրություն ցույցբ տալ, այլ երկու ընկերների հետ հանգիստ սպասում է իր մեքենայում, երբ ոստիկանները մոտենում են նրան։ Կադրերում ակնհայտորեն երևում է՝ ինչպես է ոստիկաններից մեկն ատրճանակը նրա գլխի մոտ պահում մինչ Ֆլոյդը հանգիստ նստած է մեքենայում։ Ֆլոյդը լաց է լինում, բղավում է, բողոքում է կլաուստրաֆոբիայից, ու պնդում է, որ չի կարող շնչել։ Նա խնդրում է չկրակել իր վրա։

Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են աշխարհով մեկ

«Սպա, խնդրում եմ, մի՛ կրակեք ինձ վրա։ Խնդրում եմ, ընկեր», - ասում է Ֆլոյդը տեսանյութում, դրանից հետո նա անընդհատ կրկնում է չկրակելու մասին խնդրանքը։


ԱՄՆ–ում զանգվածային ցույցերն ու անկարգությունները սկսվեցին մայիսի 25-ին` ոստիկանների դաժան ձերբակալության հետևանքով մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո։ Տղամարդու կոկորդը ծնկով սեղմած իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկին` անզգուշությամբ մահվան հասցնելու մեղադրանք է առաջադրվել։ Նրան սպառնում է երկար տարիների ազատազրկում։

Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող ոստիկանին մինչև 40 տարի ազատազրկում է սպառնում