Երևանում պատուհանից ընկած երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Դեպքը տեղի է ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում։ Երեխան ընկել է շենքի 4–րդ հարկում գտնվող տան պատուհանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Օրեր առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 2-ամյա երեխան, Sputnik Արմենիայի տեղեկություններով, մահացել է։ Փոքրիկ տղայի կյանքը փրկելու` բժիշկների բոլոր ջանքերն անօգուտ են եղել։ Դժբախտ պատահարի հետևանքով ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 5–ամյա երեխա է մահացել. պատճառը դժբախտ դեպքն է

Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 20-ին, Երևանի Ավան վարչական շրջանում։ Երեխան ընկել էր շենքի 4–րդ հարկում գտնվող տան պատուհանից։ 

Ինչպես արդեն հայտնել էինք, այդ օրը` ժամը 10։50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ երեխան տեղափոխվել է Ավան-Առինջ թաղամասից։

Դժբախտ պատահար Սյունիքում. վրաերթի ենթարկված 5-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է