Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութեր

Պայթյունի հետևանքով կոտրվել են ոչ միայն մոտակա տների, այլև մի քանի կիլոմետրի վրա գտնվող կառույցների ապակիները։ Համացանցում արդեն տեսագրություններ են հայտնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում ուժգին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պայթյունից առաջ կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է նկատվել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

​Պայթյունի ալիքը կոտրել է մի քանի կիլոմետրի վրա գտնվող կառույցների ապակիներն ու դռները։

Տուժածների և զոհերի մասին տեղեկություն դեռ չկա։