Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում այսօր տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել նաև հայկական Սուրբ Գևորգ Եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք 24 news.am-ի հրապարակած տեսանյութից, որը հղում է անում ականատեսներին։
Տեսանյութում երևում է, որ եկեղեցու գույքը մեծամասամբ վնասվել է, նստարաններն ու ապակիները կոտրվել են։
Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի շրջանում այսօր երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց՝ պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։
Լիբանանում հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը Բեյրութի պայթյունի զոհ է դարձել
Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է նկատվել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։